2021 թվականի Սեպտեմբերի 8-ին Էկոէպիկենտրոնում գիտական հանդիպում էր։
Կովկասի կենսաբազմազանության գնահատումն իրականացնող “Կովկասյան կյանքի շտրիխ կոդ” (CaBOL) նախագիծի առաջին վերապատրաստման 3-րն էր։
Աշխատարանը կազմակերպել էին նախագծի գերմանացի փորձագետներ դոկտոր Նիլս Հեյնը, Բյորն Ռուլիկը և Յանա Թորմանը, իսկ մասնակիցներն էին Վրաստանի Իլիայի Պետական Համալսարանի գործընկերները, Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի կոլեգաները և ուսանողները, Կենդանաբանության և հիդրոէկոլգիայի գիտական կենտրոնի կոլեգաները, ինչպես նաև հյուրընկալող Ա․ Լ․ Թախտաջյանի անվ․ բուսաբանության ինստիտուտի գիտնականները։
Օրվա վերջում միջատաբանների և սարդաբանների միջազգային թիմի անդամները իրենց ուսումնասիրության նյութի նմուշառումը կատարեցին Երևանի Բուսաբանական այգում։