Հայաստանի Կենսաբազմազանության Պահպանման Կենտրոնը հիմնադրվել է 1994-ին Երևանի Բուսաբանական Այգու տարածքում թռչող ափսե հիշեցնող ջերմոցանման եզակի շինությունում, որը կառուցվել է 1979թ․-ին։ ․ Յուրահատուկ շենքի ճարտարապետն է Սուրեն Շախսուվարյանը, կոնստրուկտորը՝ Ջոն Հովակիմյանը։ Քանի որ Կենտրոնի հիմնական նպատակներից մեկը Հայաստանի ֆլորայի տեսակների ex situ (բնական աճելավայրից դուրս) պահպանությունն էր, առաջացավ Հայաստանի բնակմիջավայրերի բազմազանությունը ներկայացնող փոքր մոդելային բիոտոպերի ստեղծման գաղափարը, որոնցում կբնակվեն Հայաստանի ֆլորայի տարբեր տեսակներ։ Ակնկալվում էր, որ այդ բիոտոպերը կծառայեն կրթական նպատակների և միևնույն ժամանակ դրանցում կպահպանվեն հազվագյուտ և վտանգված բուսատեսակներ։
Այսպիսով, բնականին մոտ պայմաններ ստեղծելու համար հողը և քարերը բերվեցին բնական աճելավայրերից, իսկ փոքրիկ ջրավազանների և հոսող ջրի շնորհիվ ստեղծվեցին պայմաններ ջրային և խոնավասեր բույսերի համար։ Բուսաբանության ինստիտուտի աշխատակազմի բազմամյա ջանքերի շնորհիվ բիոտոպերը բնակեցվեցին և այսօր Կենտրոնի բույսերի կենդանի հավաքածուն ընդգրկում է մոտ 350 բուսատեսակ, որոնցից մոտ 50՝ հազվագյուտ և վտանգված տեսակներ են։Գեղազարդ բույսերի բաժինը իր հսկա լիանաներով հանդերձ առանձնանում է յուրահատուկ էկզոտիկ մթնոլորթով։
Շատ տարիներ շարունակ փետրվար-մարտից սկսած մինչև ուշ աշուն Կենտրոնի այցելուները վայելել են հիասքանչ ծաղկող խոտաբույսերը, ծառերը և թփերը։ Սակայն 2020թ․հունիսից Կենտրոնը ժամանակավորապես փակվեց այցելուների համար վերանորոգման աշխատանքների և Հայաստանի Կենսաբազմազանության Տեղեկատվական և Կրթական Կենտրոնի ստեղծման նպատակով։ Աշխատանքները ֆինանսավորվել են WWF Armenia-ի (TJS ծրագրի միջոցով, որը ֆինանսավորվել է BMZ/KfW կողմից) և GIZ Armenia-ի կողմից: 2021 թ հունիսի 5-ից այն վերաբացվեց նոր անվանման տակ՝ Էկոէպիկենտրոն։
Մենք անհամբեր սպասում ենք բոլոր տարիքային խմբերի այցելուներին։
Դուք ոչ միայն կվայելեք մեր նոր ցուցահանդեսը և ինտերակտիվ կրթական հնարքները, նվիրված կենդանական և բուսական աշխարհներին, Բնությանը և դրա նշանակությանը մարդու կյանքում: Դուք նաև հնարավորություն կունենաք մասնակցելու մեր դասընթացներին, աշխատարամմեին և այլ միջոցառումներին, որոնք ուղղված կլինեն բնության ճանաչելուն, բացահայտելուն և դրա պահպանմանը։