Էկոկենտրոնի հիմնադրվել է ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի անձնակազմի ջանքերով և, հետևաբար Էկոկենտրոնի կատարված և կատարվելիք աշխատանքների հիմքում ընկած են գիտական մեթոդներ և գիտականորեն հիմնավորված տվյալներ։ Այն ծառայում է որպես հանրային և հետազոտական կենտրոն։ Իրենց բնական աճելավայրերից այստեղ տեղափոխված բույսերը դառնում են դրանց հարմարվողականության և ֆիզիոլոգիայի ուսումնասիրության, ինչպես նաև կարգաբանական, պալինոլոգիական և այլ հետազոտությունների առարկա։ Միաժամանակ, լինելով Հայաստանի ֆլորայի գենետիկական ռեսուրսների պահպանության բաժնի /ներառում է Սերմերի բանկը/ մաս, Էկոէպիկենտրոնը հանդիսանում է փորձահրապարակ բաժնի լաբորատորաներում սերմերից և հյուսվածքային կուլտուրաների մեթոդով ստացված բույսերի աճեցման համար։ Այդ աշխատանքներում առաջին հերթին շեշտադրվում են հազվագյուտ և վտանգված տեսակները։
Նորություններ