🗓️Օգոստոսը շատերի համար հանգստի ամիս է։ Բայց դա խոչընդոտ չէ հանգիստը կազմակերպել էկո – ոճով։
🌿 Նկարեք տարբեր կենդանիներ և փորձեք մի փոքր կարդալ այդ կենդանիների մասին 🐻🦁👩🎨🎨🖌️
🌿 Քանի որ ամռանը շոգ է, խուսափեք միս պատրաստելուց և ուտելուց։ Մեր խոհանոցը հարուստ է բանջարեղենային ուտեստներով 🥗🧆🍱 🌿
Հայաստանում գրանցվել է թռչունների 357 տեսակ։ Զբոսնեք այգիներով և ուսումնասիրեք թռչունների տեսակները։ Երևանում կան Birdwatching- ի շատ սիրահարներ, ովքեր սիրով կընդունեն նորեկներին։ 🔭🦅🦉🦆
🌿 Իսկ ամենաշոգ ժամերին կարող եք մնալ տանը և դիտել բնության մասին վավերագրական ֆիլմ։ Հիմա գիտնականները և ռեժիսորները օգտագործում են վերջին սերնդի տեխնիկան, ինչը դարձնում է ֆիլմերը շատ հետաքրքիր և պատկերազարդ։ 🐜🦇🦔🐐🦒🎥