- Երևանյան լճի էկոլոգիական հիմնախնդիրների էկո-խմբային դասընթաց
Մարտի 21-ին Էկո-խմբակի մասնակիցները` Երևանի Ա․Երզնկյանի անվան N118 ավագ դպրոցի աշակերտները, Էլեն Կյուրեղյանի ղեկավարությամբ իրենց դասընթացը անց էին կացրել ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Էկոէպիկենտրոնում։ Էկո -խմբակի դասընթացի ընթացքում աշակերտները ուսումնասիրել են Երևանյան լճի էկոլոգիական խնդիրները և դրանց ազդեցությունը լճի կենսաբազմազանության վրա։ Բացի դրանից աշակերտների մոտ ձևավորվել է էկոլոգիական վարքագիծ և մշակույթ։
- «Իրական դպրոց / Real School»-ի ուսանողները՝ ԳԱԱ․ Ա․Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Էկոէպիկենտրոնի բարեկարգման աշխատանքներին
Ապրիլի 11-ին «Իրական դպրոց»-ի սաները մասնակցեցին Էկոէպիկենտրոնի և նրա հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներին ։ Կատարվել են ծանր ֆիզիկական աշխատանքներ՝ ոչ միայն մաքրվել է Երևանի բուսաբանական այգու այդ հատվածները, ալյև իրականացվել է ծառատունկ։
- Գարնան առաջին ծաղիկները ԷկոԷպիԿենտրոնում
Անցկացվում է հատուկ էքսկուրսիա Հայաստանի ֆլորայում հանդիպող առաջին գարնան ծաղիկները ցուցադրելու և ճանաչելու, ինչպես նաև նրանց մասին գիտական տեղեկատվություն և հետաքրքիր փաստեր հաղորդելու համար:
Քչերին է հայտնի, թե ձնծաղիկների քանի տեսակ է տարածված Հայաստանում և դրանցից քանիսն են գրանցված ՀՀ Կարմիր գրքում:
Այս ամենի մասին կարող եք իմանալ այցելելով մեզ:
Էքսկուրսիաները անցկացվում են անհատական և խմբային:
Խնդրում ենք նախորոք գրանցվել:
- Իրական դպրոցի սաները աջակցեցին Էկոէպիկենտրոնի մուտքի առջև գտնվող Երևանի բուսաբանական այգու տարածքի բարելավմանը – Հոկտեմբերի 29, 2021
- Ծառատունկ և քացախածառի պուրակի հիմնում՝ Եղիշե Չարենցի 125-ամյակին ընդհառաջ – Հոկտեմբերի 28, 2021