Անհատական ցուցահանդես – Ալվինա Աբելյան
Մասնավոր ցուցահանդեսի բացումը տեղի կունենա Էկոէպիկենտրոնում, նոյեմբերի 25-ին, ժամը 14:00-ին: Ցուցահանդեսը հանրության համար բաց կլինի մինչև դեկտեմբերի 9-ը։
Հայաստանի Կենսաբազմազանության Պահպանման Կենտրոնը հիմնադրվել է 1994-ին Երևանի Բուսաբանական Այգու տարածքում թռչող ափսե հիշեցնող ջերմոցանման եզակի շինությունում, որը կառուցվել է 1979թ․-ին։ ․ Յուրահատուկ շենքի ճարտարապետն է Սուրեն Շախսուվարյանը, կոնստրուկտորը՝ Ջոն Հովակիմյանը։ Քանի որ Կենտրոնի հիմնական նպատակներից մեկը Հայաստանի ֆլորայի տեսակների ex situ (բնական աճելավայրից դուրս) պահպանությունն էր, առաջացավ Հայաստանի բնակմիջավայրերի բազմազանությունը ներկայացնող փոքր մոդելային բիոտոպերի ստեղծման գաղափարը, որոնցում կբնակվեն Հայաստանի ֆլորայի տարբեր տեսակներ։ Ակնկալվում էր, որ այդ բիոտոպերը կծառայեն կրթական նպատակների և միևնույն ժամանակ