Բույսերի հետաքրքիր նկարներ կարելի է անել ամենուր, թեքուզ ձեր տան պատուհանագոգի բույսերով։ Մեր օրերում ճանապարհորդելու հնարավորությունը մի քիչ սահմանափակ է, բայց դա առիթ չէ հրաժարվել սիրելի հոբբիից։ Պետք չէ անտեսել այն փաստը, որ ձեր այգում կամ նույնիսկ պատուհանագոգի բույսերն հիանալի լուսանկարների օբյեկտներ կարող են հանդիսանալ։
Տարվա եղանակներ
Ուշադրություն դարձրեք տարվա եղանակներին:
Բնությունը հատկապես հարուստ է իր գույներով գարնանը և ամռանը։ Դուք կարող եք նուրբ կանաչ տերևներից մինչև անկրկնելի գունազարդ ծաղիկներ գտնել տարվա այդ եղանակներին։ Եթե դուք տանը չունեք բույս, նկարեք պատուհանից երևացող ծառերը, կամ պարզապես այցելեք Էկոէպիկենտրոնը։
Գույն և տրամադրությոն
Տպավորիչ և աչք գրավող լուսանկար ստանալու համար փորձեք համատեղել վառ գույներ, որոնք շատ հեշտ է գտնել ամռանը։ Իհարկե, հիմնականում ծաղիկներն են գրավում լուսանկարիչներին, բայց մի մոռացեք տերևների կառուցվածքի մասին և ինչպես է լույսը անցնում տարբեր մասերի միջով։
“Գեղեցիկ” ժամեր
Լույսը լուսանկարների կարևորագույն բաղադրիչն է։ Լավագույն լույսը կարելի է ստանալ վաղ առավոտյան կամ ժամը 4-ից հետո։ Օրվա այդ ժամերին արևը արձակում է “փափուկ” և ոսկեգույն լույս, որը ուղղակի հիանալի է բույսեր նկարելու համար։
Մի մոռացեք, որ յուրաքանչյուր ծաղիկ կամ բույս կարող է ժամ առ ժամ փոփոխվել և նոր երանգներ փոխանցել ձեր լուսանկարին։ Օրինակ Էկոէպիկենտրոնում գտնվող սպիտակ ջրաշուշանները բացում են իրենց ծաղիկները լուսաբացից մինչև կեսօր։
Խորհուրդ սկսնակների համար՝ նկարահանեք բույսերը, երբ նրանք ուղիղ ճառագայթնորի տակ չեն, դա կփոխանցի բույսերի իսկական գույները և լուսանկարները “վառված” չեն ստացվի։
Մի վախեցեք անհատականություն ավելացնել
Անպայման չէ բոլոր բույսերը պատկերել մեկ ռակուրսից։ Փնտրեք նոր դիրքեր, անկյուններ։
Մի վախեցեք, եթե կադրի մեջ կան այգեպանի գործիքներ, կամ ջերմոցի ինչ-որ մասեր։ Այդ ամենը կադրին լրացուցիչ խորություն է փոխանցում։
ՈՒղղակի ջուր ավելացրեք
Փորձեք նկարահանել բույսերը ջրելուց կամ անձրևից անմիջապես հետո։ Ջրի կաթիլները կարող են մի քիչ կախարդանք ավելացնել ձեր լուսանկարին, հատկապես եթե օգտագործում եք Macro ռեժիմը տեսախցիկի կամ նույնիսկ հեռախոսի վրա։
Դուք կարող եք նույնիսկ փոքրիկ ջրվեժ ստեղծել բուսի տերևների վրա, օգտագործելով մի փոքր շիշ (!!!արեք դա միայն և միայն ձեր սեփական բուսերի հետ!!!)