Էկոէպիկենտրոնը հավատարիմ մնալով իր սկզբունքներին, ողջունում է պլաստիկի կրկնակի օգտագործման կամ վերաօգտագործման գաղափարը, ինչը հնարավորություն է տալիս նվազեցնել բնությանը հասցվող վնասը: Այս մեծ գաղափարի փոքրիկ մասն ենք ուզում կազմել՝ ձեզ ներկայացնելով գեղեցիկ ֆլորարիումները՝ օգտագործված պլաստիկի մեջ աճեցրած բույսերով, որոնք կարող են դառնալ ձեր աշխատասեղանի փոքրիկ բնական լանդշաֆտները: Իսկ երկարակյաց և դիմացկուն սուկուլենտները մշտապես կապահովեն Ձեր լավ տրամադրությունը: Այցելեք էկոէպիկենտրոն և Ձեզ հետ տուն տարեք բնության մի մասնիկ: