04.02 – 04.03.2023 թ
Danil DeGe
Բացումը՝ 04.02 | 15:00
Երևանի Բուսաբանական այգին իր դռներն է բացում արվեստասերների համար. այգու հենց սրտում` էկոէպիկենտրոնում, տեղի կունենա Danil DeGe-ի «Վարդեր այտերին» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը։
Այն օգնության ձեռք և աջակցություն է բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, այն մաքուր ու բացարձակ սիրո մասին է։
Մինչ բուսաբանական այգու «բնակիչները» ձմեռային քուն են մտել, մենք կջերմացնենք միմյանց կարեկցանքով, հոգատարությամբ և սիրով։
Նկարների վառ գույներն ու նախշերը միահյուսվելու են արմատների, կոճղերի, պսակների, ճյուղերի, տերևների և փշերի հետ՝ գրավելով այցելուների ուշադրությունը և տարածվելով կախարդված անտառի մթնոլորտում, իսկ տեքստիլային աշխատանքները մեզ կտեղափոխեն տարբեր մշակույթների հատման կետեր։
Հանդիպում ենք փետրվարի 4-ին՝ խոսելու սիրո լեզվով։
Համակարգող՝ Յուլիա Պոտապովա
Վայրը՝ Հայաստան, Երևան, Երևանի բուսաբանական այգի
Նկարիչն ու համակարգողը իրենց խորին շնորհակալությունն են հայտնում Երևանի բուսաբանական այգուն և Էկոէպիկենտրոնին այս հաճելի համագործակցության համար։
Աշխատանքների վաճառքից ստացված շահույթի մի մասը կտրամադրվի Երևանի բուսաբանական այգուն և Էկոէպիկենտրոնին։