Վարդեր այտերին

04.02 – 04.03.2023 թ Danil DeGe Բացումը՝ 04.02 | 15:00 Երևանի Բուսաբանական այգին իր դռներն է բացում արվեստասերների համար. այգու հենց սրտում` էկոէպիկենտրոնում, տեղի կունենա Danil DeGe-ի «Վարդեր այտերին» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը։ Այն օգնության ձեռք և աջակցություն է բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, այն մաքուր ու բացարձակ սիրո մասին է։ Մինչ բուսաբանական այգու «բնակիչները» ձմեռային քուն են մտել, մենք կջերմացնենք միմյանց կարեկցանքով, հոգատարությամբ և սիրով։ Նկարների վառ գույներն ու նախշերը միահյուսվելու են արմատների, կոճղերի, պսակների, ճյուղերի, տերևների և փշերի հետ՝ գրավելով այցելուների ուշադրությունը և տարածվելով կախարդված անտառի մթնոլորտում, իսկ տեքստիլային աշխատանքները մեզ կտեղափոխեն տարբեր մշակույթների հատման կետեր։ Հանդիպում … Continue reading Վարդեր այտերին