Վերջին տարիների ընթացքում լայն տարածություն են գտել քայլարշավները: Ուսումնասիրել հայրենիքի բնությունը շատ հետաքրքիր է, բայց պետք չէ մոռանալ անվտանգության մասին նույնիսկ կարճ ճանապարհորդության ժամանակ:Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն դարձնել ձեր քայլարշավը ոչ միայն հաճելի, այ նաև անվտանգ:
1) Մի հավաքեք ծաղիկներ, բույսեր և սնկեր
Այո, այդ ծաղիկը շատ գեղեցիկ կնայվի ձեր պատուհանագոգին, բայց մի քաղեք այն: Այդ ծաղիկը նախատեսված չէ ծաղկամանում երկար մնալու համար և շատ հավանական է, որ այն կթոշնի մինչև ձեր պատուհանագոգին հասնելը: Բացի այդ, բույսերը կամ սնկերը կարող են թունավոր լինել, ինչը ավելի վտանգավոր է դառնում բնակավայրերից և բժիշկներից հեռու:
2) Հնարավորինս ուսումնասիրեք այդ վայրի բուսական և կենդանական աշխարհը:
Հատկապես փորձեք հիշել կարմիր գրքյան բույսերը: Բայց եթե որոշել էք անպայման դաշտային ծաղիկների փունջ հավաքել` քաղեք այնպես, որ բույսի արմատը մնա հողի մեջ: Դա չի վերացնի բույսի այդ տեսակը և այն կծաղկի հաջորդ տարի:
3) Մի հեռվացեք արահետներից:
Այդ արահետները ավելի անվտանգ են ձեր համար:
4) Մի մոռացեք, որ դուք առաջին հերթին հյուր եք: Շատ համեստ հյուր: Մի վնասեք բույսերը, ծաղիկները և ամենակարևորը` մի աղտոտեք: Այցելության վայրը պիտի թողնեք այնպիսի տեսքով, կարծես այնտեղ ոչ ոք չի եղել: Բացառություն կարող է լինել բուսական ուտելիքի մնացորդներ` կծած խնձորը կամ բանանի կեղևը կարող է մրջյուններին և մկներին շատ լավ նվեր լինել: